-
03.09.2018|
22:57
ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երևանի ավագանու 2018-ի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները։
-
03.09.2018|
22:54
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հարուցվել է նոր քրեական գործ` 2008 -ի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ` հաղորդում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը:
-
03.09.2018|
11:43
Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը կազմող աշխատանքային խումբը սեպտեմբերի 1-ին հրապարակել է հերթական զեկույցը, որի համաձայն՝ ներկա պահին Ադրբեջանում 130 քաղբանտարկյալ կա:
-
31.07.2018|
01:33
ՀՔԾ-ի լռության պարագայում` ՀՀ երկրորդ նախագահի կալանավորմանը հաջորդում են քաղաքական կուսակցությունների հայտարարությունները: ՀՅԴ-ից հետո իր արդեն երկրորդ հայտարարությունն է տարածել ՀՀԿ-ն: Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելով: Այս անգամ հայտարարության հեղինակը ՀՀԿ խմբակցությունն է:
-
29.07.2018|
01:56
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի պնդմամբ, Քոչարյանը որևէ մեղք չի գործել:
-
29.07.2018|
01:54
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը չի կասկածել և ի սկզբանե հասկացել է, որ Հատուկ քննչական ծառայությունը կալանավորելու է Քոչարյանին` լրագրողների հետ ասուլիսում Սահակյանը ներկայացրեց ՀՔԾ-ում կատարվածը, ասաց, որ կանչել են որպես վկա, սակայն ներկայանալուն պես հայտնել են, որ Քոչարյանը որպես մեղադրյալ է:
-
29.07.2018|
01:41
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելով՝ Հատուկ քննչական ծառայությունը չի խախտել երկրի նախագահների անձեռնմխելիության սահմանադրական դրույթը` գտնում են իրավաբաններ Տիգրան Եգորյանը և Մուշեղ Շուշանյանը, մանրամասնելով՝ 2008-ին Սահմանադրությունը նախագահին թույլ տալիս էր արտակարգ դրություն մտցնել, սակայն նույն հոդվածում նշված էր նաև, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով: Իսկ այդ մասին օրենք 2008-ի մարտին չկար, ընդունվել է միայն 2012-ին:
-
29.07.2018|
01:36
Երեկ գիշեր կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբաններն ու նրա գրասենյակի ղեկավարն այսօր ասուլիսում հայտարարեցին՝ կալանավորումն ապօրինի է, Ռոբերտ Քոչարյանը ենթարկվում է քաղաքական ու անձնական հետապնդման և հաշվեհարդարի։ Թե ում կողմից՝ նրանք այդպես էլ չհստակեցրին:
-
28.07.2018|
13:30
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը փաստաբանները կբողոքարկեն` դատարանից դուրս գալուց հետո հայտարարեց նրա փաստաբաններից Ռուբեն Սահակյանը:
-
28.07.2018|
13:28
1988 մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով զոհված քաղաքացիների հարազատները հույս ունեն, որ արյունալի հետընտրական իրադարձություններից 10 տարի անց արդարությունը կվերականգնվի, և կազատազրկվեն բոլոր մեղավորները։